Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

1 րոպեի ընթերցում

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ քվեարկել էր 1,2 միլիոն ընտրող: Այսպիսով, ընտրատեղամասերի բացվելուց հետո երեք ժամվա ընթացքում իր ձայնը տվել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 16,7%-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Նշվում է, որ սա այդ ժամի դրությամբ ամենամեծ մասնակցությունն է ընտրություններին 1981 թվականից ի վեր, երբ վարչապետի պաշտոնում վերընտրվեց Մենախեմ Բեգինը։

2022 թվականին քվեարկության մեկնարկից հետո առաջին երեք ժամվա ընթացքում քվեարկել էր ընտրողների 15,9%-ը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ առավոտյան 10։00-ի դրությամբ զինվորականների շրջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 30%, մինչդեռ 2022 թվականի ընտրություններում այդ ցուցանիշը 25,7% էր։

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են Իսրայելում 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով երկրում շուրջ 1200 մարդ զոհվեց, 250-ը՝ գերեվարվեց։ Այս հարձակումը  հանգեցրեց Գազայի հատվածում Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 74 000 պաղեստինցի։

Հայերեն English Русский

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան