Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին
1 րոպեի ընթերցում
Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին ՀՀ իրավասու մարմինների կողմնից վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտմնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։
«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին»,– նշված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։
2026 թ. հոկտեմբերի 19-ին 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել էր Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
ՀՀ ԱԱԾ-ի իրականացրած ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Կառույցից նշել էին, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ՝ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով։