1 րոպեի ընթերցում
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է հոկտեմբերի 25-ի ընտրություններում և ապահովել իր պատմական՝ չորրորդ նախագահական ժամկետը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ ընդգծելով, որ նախագահական ընտրությունների նման արդյունքն անակնկալ է եղել և հակասել է արված սոցհարցումների տվյալներին։
Լուլա դա Սիլվայի մրցակիցը՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, ով նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդին է, հրաժարվել է ընդունել պարտությունը։ Նա հայտարարել է, որ կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները, մասնավորապես, քանի որ երկրի Գերագույն դատարանը ընտրության օրը որոշում էր կայացրել քվեարկության ժամկետը երկարաձգել երկու ժամով։
Բոլսոնարուն, ով առաջատարն էր ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլում Լուլային պարտվել է ավելի քան 4 միլիոն ձայնի տարբերությամբ։
Լուլա դա Սիլվային հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են Պանամայի, Պերուի, Մեքսիկայի, Չիլիի նախագահները։