Հոկտեմբերի 25-ի միջոցառումների անոնս
2 րոպեի ընթերցում
Պետական կառույցներ
Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12։00-ին Վանաձորի Առաջնորդանիստ Սբ.Գրիգոր Նարեկացի եկեղեցում կկայանա «Խոստում» համահայկական նախաձեռնության խաչերի աղոթքի արարողությունը. 5940 «Խոստում» խաչերն ուխտագնացությամբ անցել են արդեն 394 եկեղեցի և կիրակի հասնելու են Վանաձորի Առաջնորդանիստ եկեղեցի։ Պատարագից անմիջապես հետո խաչերը աղոթքի կարգ կանցնեն։ Նախաձեռնության հիմնադիր Արմեն Ղազարյանն ու համահիմնադիրները ևս ներկա կլինեն և պատրաստակամ՝ հարցազրույց տալու։ Խաչերի մեջ աշխարհի բոլոր կողմերի հայկական սրբավայրերից քարերի մասնիկներ կան։ Հուլիսի 5-ից նրանք ուխտագնացությամբ շրջում են Հայաստանի եկեղեցիներով և յուրաքանչյուրում աղոթքի կարգ անցնում։ Ուխտագնացությունը շարունակվելու է մեկ տարի՝ մինչև 2027 թ-ի հուլիսի 5-ը։ Կկազմակերպվի լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների տեղափոխումը Վանաձոր: Խնդրում են նախապես գրել կամ զանգել և հաստատել Ձեր մասնակցությունը։ Հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Աննա Քեշիշյան, 093 518373։
Ժամը 17։00-ին Մատենադարանում «Կարոտա» մշակութային կրթական զարգացման ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Բնություն և մշակույթ» միջազգային հանդիպմանը և «Հազարան բլբուլը. հայկական ժողովրդական հեքիաթ և ակնարկներ բնության, հողի և ժառանգության մասին» հրատարակության շնորհանդեսին։