Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հոկտեմբերի 24-ին ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք՝ անցնելով երկու երկրները կապող նորաբաց կամրջով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրի։

Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը սահմանը հատել է Յալու գետի վրայով կառուցված նոր կամրջով։ Այցի նպատակի և նախատեսված հանդիպումների վերաբերյալ սկզբնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։

Կիմ Չեն Ընի՝ Չինաստան նախորդ հայտնի այցը տեղի էր ունեցել 2025 թվականի սեպտեմբերին։ Իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2026 թվականի հունիսին այցելել էր Փհենյան, որտեղ կողմերը հայտարարել էին առևտրի, գյուղատնտեսության, շինարարության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։

 

Հայերեն English