Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի (ԳՈՒԿ) և սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ճանաչողական այց ՀՀ պետական սահման՝ ծանոթանալու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող տեղամասերին, ուղեկալներում զինծառայողների ծառայության պայմաններին, սահմանապահ ծառայության առանձնահատկություններին, Սահմանապահ զորքերում ծառայության անցնելու կարգին և պայմաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։

Սահմանապահ զորքերի սահմանապահ ջոկատ այցի ընթացքում ԳՈՒԿ-ի պետ Տ. Դավիթավյանի և սահմանապահ ծառայության ամբիոնի դասախոսների կողմից ուսանողների համար անցկացվել է «ՀՀ պետական սահմանը» թեմայով բաց դաս, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանների աշխարհագրական - տարածական կառուցվածքը, ինչպես նաև պետական սահմանի անցումը ցամաքով, ջրային և օդային տարածքներով, ՀՀ պետական սահմանի երկարությունը և սահմանակից պետությունների հատվածները, ՀՀ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման կարգը, Սահմանապահ զորքերի դերն ու նշանակությունը ՀՀ սահմանների պահպանության գործընթացում, տեղեկություններ են տրվել պետական սահմանի մասին ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի,  իրավական ակտերի վերաբերյալ: Սահմանապահ ջոկատի հրամանատար Գ. Քալանթարյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց ջոկատի տարածքում,  ցուցադրվել են շենքային պայմանները, ուսանողներին ծանոթացրել են ժամկետային զինծառայողների կենցաղային պայմաններին: 

Ուսանողական խումբն այցելել է սահմանապահ ուղեկալ, որտեղ ներկայացվել են ուղեկալի կողմից կատարվող խնդիրները պետական սահմանի պահպանության գործընթացում: Ցուցադրվել և բացատրվել են նաև պետական սահմանի պահպանության համար կիրառվող տեխնիկական միջոցները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացվել են կինոլոգի կողմից ծառայողական շան ցուցադրական վարժաձևերը և հնարքները:

Այնուհետև իրականացվել է այց պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետ, որտեղ ներկայացվել է ՀՀ-ից և դեպի ՀՀ սահմանային վերահսկողության գործընթացը, անցման կետում կազմակերպվել է ճանաչողական շրջայց: Խումբն այցելել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատված՝ որտեղ ներկայացվել են արդեն սահմանազատված հատվածի  պահպանության առանձնահատկությունները, նշվել է, որ սահմանազատված հատվածում ծառայությունն իրականացվում է շատ ավելի ապահով, անվտանգ և հանգիստ պայմաններում:

Հայերեն English

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված