ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալը կարևորել է մասնավոր նախաձեռնությունների դերը մշակութային նոր բովանդակության ստեղծման և հայկական մշակութային արտադրանքի զարգացման գործում։ Նա ընդգծել է ժամանակակից ձևաչափերի միջոցով մշակույթը հանրության՝ հատկապես երիտասարդ սերնդի համար առավել հասանելի և հետաքրքիր դարձնելու անհրաժեշտությունը։

«Կինոդարան» հարթակի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է հարթակի գործունեությունը, սեփական արտադրության ֆիլմերի, սերիալների, անիմացիոն և այլ տեսալսողական նախագծերի զարգացման ուղղությունները։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Վալդակար» մանկական անիմացիոն նախագծին, որի նպատակն է երեխաներին հայ արվեստի և մշակույթի նշանավոր ներկայացուցիչներին ծանոթացնելը։ Ռաֆայել Թադևոսյանը ներկայացրել է նաև հարթակի՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող նախագծերն ու հայկական արտադրությունն ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելու նախաձեռնությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական և մշակութային հաստատությունների հետ համագործակցությանը, հայկական մշակութային արտադրանքի միջազգային հանրահռչակմանը և այլ հարցերի։

Կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակութային նախագծերի ստեղծումը՝ ոլորտում ստեղծագործական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքային քննարկումները՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների շրջանակը և իրականացման հաջորդ քայլերը հստակեցնելու նպատակով։

Հայերեն

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն