Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին
1 րոպեի ընթերցում
Ռումինիան պատրաստակամ է ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն՝ X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։
«Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։