«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2026

5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

«Մաքսիկ շնիկը» երկրորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

«Լավագույն հեքիաթներ․ Պապն ու շաղգամը» երրորդ տեղում է։ Այն հայտնի մանկական հեքիաթ է, որի հեղինակը հայ գրականության մեջ Աթաբեկ Խնկոյանն է (Խնկո Ապեր)։ Հիմնված է ժողովրդական/ռուսական հեքիաթ-առակի մոտիվների վրա:  Հեքիաթը երեխաներին սովորեցնում է միասնության, թիմային աշխատանքի և փոխօգնության կարևորության մասին և որ նույնիսկ ամենափոքր օգնությունը կարող է վճռորոշ լինել:

«Լավագույն հեքիաթներ․ բժիշկ Այբոլիտը» չորրորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

 «Լույսիկ աղվեսիկը» հինգերորդ տեղում է։ Գրքում ներառված են պարզ ու կարճ պատմություններ բոլոր սկսնակ ընթերցողների համար, ովքեր նոր-նոր են սովորում կարդալ։

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն վեցերորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

 

Յոթերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն ութերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

«Քաջիկ նապոն» իններորդ տեղում է։ Այս գրքում տեղ են գտել կարճ պատմություններ բոլոր փոքրիկ ընթերցողների համար, ովքեր հենց նոր են սկսում կարդալ սովորել։

Տասներորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

«Իշխանության 48 օրենքները» 

Դավինչի85
2+3«Մաքսիկ շնիկը»Անտարես82
3նոր

«Լավագույն հեքիաթներ․

Պապն ու շաղգամը» 

Դավինչի78
4-2

«Լավագույն հեքիաթներ․

բժիշկ Այբոլիտը» 

Դավինչի75
5+1«Լույսիկ աղվեսիկը»Անտարես73
60

Հովհաննես Թումանյան,

Հեքիաթներ 

Լաս Պրինտ72
7*«Ով է ապրում տնակում» Բուկինիստ27
8+2

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ72
9*«Քաջիկ նապոն»Անտարես66
10*«Շունն ու կատուն» GSM65
Հայերեն Русский

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր