Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հոկտեմբերի 16-ին ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ լրագրողների հետ զրույցում վստահեցրել են, որ Եվրոպական միությունը կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Հիմա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թուլացնելու ժամանակը չէ։ Այժմ մեր աջակցությունն ու ճնշումն ուժեղացնելու պահն է», - հայտարարել է Անտոնիու Կոշտան՝ հավելելով, որ Մոսկվային պետք է դրդել իրական հրադադարի և պատերազմին վերջ դնելու նպատակով բանակցությունների։

Կոշտան անդրադարձել է նաև Ուկրաինայի եվրոպական ապագային՝ վստահեցնելով, որ ԵՄ-ի աջակցությունը պետք է դուրս գա ռազմադաշտի սահմաններից և օգնի երկրին դառնալ միության անդամ։

«Խաղաղության ժամանակն է։ Պատերազմը շարունակելու ժամանակը չէ», - ասել է նա։

«Այս շաբաթ մենք (Ուկրաինայի հետ) բանակցային գործընթացում բացեցինք ևս երկու կլաստեր։ Մենք պետք է շարունակենք այս ընթացքը, և ես կցանկանայի գնահատանքի խոսքեր ասել ձեզ», - դիմելով Ուկրաինայի նախագահ Զելենսկուն՝ նշել է Կոշտան։

Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին անուղղակիորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզվառելիքի վերաբերյալ պայմանավորվածության համար։

«Մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը։ Այժմ աշխատում ենք պատժամիջոցների 22-րդ փաթեթի վրա։ Եվ մեկ բան միանգամայն պարզ է. մենք չենք չեղարկի ոչ մի պատժամիջոց, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը», - հայտարարել է նա։

Ֆոն դեր Լայենը ողջունել է Դոնալդ Թրամփի առաջարկած էներգետիկ հրադադարը, որը Ռուսաստանը մերժել էր, և նշել, որ Բրյուսելն աշխատում է Ուկրաինային աջակցության նոր փաթեթի վրա՝ ձմռանն ընդառաջ, որն, ըստ կանխատեսումների, ամենադժվարը կլինի պատերազմի սկզբից ի վեր։

Ֆոն դեր Լայենը գնահատանքի խոսքեր է ուղղել Ուկրաինայի խորհրդարանին՝ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ կատարած քրտնաջան աշխատանքի համար։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին շարունակական աջակցության համար՝ հատուկ շեշտադրմամբ նրանց բնորոշելով որպես «իսկական առաջնորդներ», որոնք պատերազմի սկզբից ի վեր կանգնած են եղել Ուկրաինայի կողքին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել էր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու նրա ռազմավարությունը որակելով որպես «խայտառակություն» և պահանջելով նոր ընտրություններ անցկացնել երկրում։

Միացյալ Նահանգներ

«Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ». Թրամփը քննադատություններ է հնչեցրել Ուկրաինայի նախագահի հասցեին

Հայերեն Русский

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը