Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում «Wine Trader» լցանավի վրա հրդեհի բռնկման հետևանքով անձնակազմի 12 անդամներից յոթն անհետ կորել են։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող «Wine Trader» նավը գտնվում էր Դանուբ գետի՝ Սուլինայի մոտ գտնվող գետաբերանից 13 ծովային մղոն (24 կմ) դեպի արևելք։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հաստատել է, որ «Wine Trader» նավը, ինչպես նաև նույն տարածքում գտնվող մեկ այլ լցանավ՝ «Yara J»-ն, ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Ըստ ռումինական իշխանությունների՝ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները՝ «Wine Trader»-ի անձնակազմի անհետ կորած անդամներին գտնելու նպատակով։ Դեպքի վայր են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու փրկարարական նավակ։

 

Հայերեն Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ