«Երևանյան բեսթսելեր». «Շոկոլադը» գիրքն՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2026

9 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Այն ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:

Ջոան Հարիսի «Շոկոլադը» առաջին տեղում է։ Վեպը պատմում է այն մասին, թե ինչպես փոքրիկ ֆրանսիական Լանսկընե գյուղում երկար տարիներ ոչինչ չէր փոխվում, մինչև մի օր Մեծ պահքի շեմին, փոփոխական քամու հետ ժամանում են խորհրդավոր անծանոթուհի Վիեն Ռոշենը և իր դուստրը։ Հետաքրքիր է՝ արդյոք Ռոշենը կկարողանա պահել իր շոկոլադի խանութը այդ խիստ ծիսական պահքերի խստությամբ փոքրիկ գյուղում։

Երկրորդ տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը։ Նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:

Փոփի Ջ. Անդերսոնի «Մի գդալ սեր»-ը երրորդ տեղում է։ Էնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել․ շահութաբեր ռեստորան, փայլուն կարիերա, ճանաչում և ֆինանսական ապահովություն։ Սակայն մի օր զգում է, որ կորցրել է կյանքի ու իր սիրելի աշխատանքի հաճույքը։ Ամեն ինչից հեռանալու և ինքն իրեն վերագտնելու մտադրությամբ Էնդրյուն մեկնում է Մեյն։ Առափնյա փոքրիկ քաղաքում հանգիստը սկսվում է ճանապարհային պատահարով։ Ծանոթանում է Բրուքի հետ՝ համառ, ինքնուրույն ու սրամիտ մի աղջկա, որն ամենևին պատրաստ չէ ներել անփույթ անծանոթին։ Սկզբում նրանք չեն հանդուրժում միմյանց և խուսափում են հանդիպումից, բայց ճակատագիրը նորից խաչում է նրանց ճանապարհները։ Կյանքը նրանց ստիպում է բացահայտել իրենց վախերը, վերագնահատել արժեքները և պայքարել սիրելի մարդկանց համար։ Պարզվում է, որ երջանկության համար երբեմն բավական է ընդամենը... մի գդալ սեր։Հումորով, ջերմությամբ և անսպասելի շրջադարձերով լի ռոմանտիկ պատմությունը հիշեցնում է, որ իսկական սերը գալիս է այն պահին, երբ ամենից քիչ ես սպասում նրան։

Չորրորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…

Աննա Ջեյնի «Սիրահարված Վհուկը» հինգերորդ տեղում է։ Տանյա Վեդմինան վերադարձել է և կրկին պատրաստվում է ապացուցել, որ իր հմայքին նույնիսկ ամենահամառ տղամարդիկ չեն կարող դիմադրել։ Այս անգամ նրա սիրտը պատկանում է Օլեգ Վլադիկոյին՝ համալսարանի դասախոսին, որն ամեն կերպ փորձում էր դիմակայել աղջկա հմայքին, բայց ի վերջո ինքն էլ աննկատ սիրահարվեց նրան։ Տանյան պաշտում է Օլեգի քնքշությունն ու ջերմությունը, թեև նրա բարդ բնավորությունը երբեմն իսկական փորձություն է դառնում։ Սակայն նրանց սիրո ճանապարհին նոր խոչընդոտներ են հայտնվում։ Հպարտությունը, նախանձը, ստերն ու վրեժի ցանկությունը սպառնում են կործանել այն, ինչ նրանք միասին կառուցել են։ Իսկ երբ վտանգի տակ է հայտնվում նաև Օլեգի կյանքը, Տանյան հասկանում է, որ այս անգամ միայն սիրային խաղերով հարցը լուծել չի կարող։

Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը վեցերորդ տեղում է: 1942 թվականին լույս տեսած իր առաջին՝ «Օտարը» վեպում Ալբեր Կամյուն գեղարվեստականորեն առարկայացնում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի փիլիսոփայության վերաբերյալ իր հայացքները: Այդ հայացքները մարմնավորող վեպի գլխավոր հերոսի գլխավոր առանձնահատկությունը կեղծավորության ու ստի հանդեպ ատելությունն է, հավակնությունների գրեթե բացակայությունը, անգամ, եթե այդ ամենը հակասում է սեփական շահերին: Թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի:

Տոշիկազու Կավագուչիի «Նախքան սուրճը կսառի» յոթերորդ տեղում է։  Տոկիոյի մի գողտրիկ սրճարան, որտեղ անչափ համեղ սուրճ են մատուցում, իր այցելուներին հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ։ Սրճարանն ունի իր կանոնները, որոնցից ամենախիստն այսպիսին է. «Պետք է խմես սուրճը նախքան այն կսառի», որպեսզի ճիշտ ժամանակին վերադառնաս ներկա, այլապես...

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն ութերորդ հորիզոնականում է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Իններորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» գիրքը։

Այս ուշագրավ ժողովածուն ի մի է բերել ամերիկյան հայտնի պարբերականներում («Փլեյբոյ», «Սաթըրդեյ Իվնինգ Փոսթ» և այլն) լույս տեսած պատմվածքներ, որոնք դուրս են մնացել սարոյանական բոլոր հրատարակություններից։ Դրանց հավելվել է նաև մի լուսանկարչական ալբոմի համար գրված նախաբանը։ Գիրքն ընդգրկում է մեծ գրողի ստեղծագործական կյանքի ավելի քան չորս տասնամյակը՝ (1933-1976 թթ.): Ներկայացված գործերն աչքի են ընկնում սարոյանական արձակին հատուկ սրտառուչ հումանիզմով, անխափան կենսասիրությամբ և կայծկլտուն հումորով։

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը տասներորդ տեղում է:  «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:  

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+1

Ջոան Հարիս,

 «Շոկոլադը»

Դավինչի141
2-1

Նորա Իկստենա,

 «Մայրական կաթ»

Վերնատուն126
3Նոր

Փոփի Ջ. Անդերսոն,

 «Մի գդալ սեր»

Newmag91
40

Ֆրանկ Տիլյե,

 «Գլուխկոտրուկ»

Դավինչի72
5Նոր

Աննա Ջեյն,

 «Սիրահարված Վհուկը»

Բուքփրայզ64
6*

Ալբեր Կամյու,

 «Օտարը»

Անտարես60
7-2

Տոշիկազու Կավագուչի,

 «Նախքան սուրճը կսառի»

Դավինչի55
8*

Դենիել Քիզ,

 «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես54
9Նոր

Ուիլյամ Սարոյան,

 «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից»

Անտարես53
10*

Ջորջ Օրուել,

 «Անասնաֆերմա»

Անտարես47
Հայերեն Русский

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է մեզ փրկել. Փաշինյան

Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան