Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի

2 րոպեի ընթերցում

Հայայաստան-Թուրքիա սահմանը կարող է ավելի շուտ բացվել, քան երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում  հայկական կողմի նոր բանագնաց կնշանակվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնաց նշանակելու վերաբերյալ հարցին։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Հայաստանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա շփումների մեջ են, բանակցությունները շարունակաբար ընթանում են։ Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կլինի՞, թե՞ ոչ։ Այնպես կարող է պատահել, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացի թեկնածության հարցի քննարկումը»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարը նաև հավելել է, որ Հայաստանում նախատեսված հայ-թուրքական հերթական գործարար համաժողովը, գուցե, անցկացվի ավելի ընդլայնված կազմով։  

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականից հարաբերությունների կարգավորման գործընթաց էին սկսել։ Կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն այդ ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, թուրքական կողմինը՝ դիվանագետ, Սերդար Քըլըչը։ Ռուբեն Ռուբինյանը 2026 թվականի օգոստոսի 3-ից ընտրվեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, որից հետո հայտարարեց, որ այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնացը։ Մինչ այս պահը Հայաստանը նոր բանագնաց չի նշանակել։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

Ռուսական դիզելը սկսել է մատակարարվել համաշխարհային շուկա

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր