Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները

3 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգում պահվում են Կարմիր գրքում ընդգրկված շուրջ 50 կենդանատեսակների ներկայացուցիչներ՝ բեզոարյան այծերից ու հայկական մուֆլոններից մինչև տարբեր թռչուններ ու սողուններ։

Կենդանաբանական այգու առաքելությունը կենդանիներին այցելուներին ցուցադրելով չի սահմանափակվում։ Այստեղ պահպանվում են անհետացման վտանգի տակ գտնվող տեսակներ, իրականացվում են բազմացման ծրագրեր, իսկ որոշ դեպքերում աշխատանքներն իրականացվում են միջազգային համագործակցության շրջանակում։ Շատ հաճախ քննարկվող հարց է՝ արդյոք պետք են կենդանաբանական այգիները։

 «Ես՝ որպես կենդանաբան, նեղ մասնագետ և կենդանիներ սիրող մարդ, երկու ձեռքով, բնականաբար, կողմ կլինեի այդ թեզին, եթե հնարավոր լիներ կենդանիներին ամբողջությամբ պահպանել բնության մեջ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնար, նրանք չանհետանային և այլն։ Սակայն, ցավոք, նման պայմաններ դեռևս հնարավոր չէ ապահովել բնության մեջ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։

Այգու բնակիչների թվում է նաև հավալուսն Լուլուն, որը համացանցում հայտնի է դարձել իր առանձնահատուկ տեսքով։ Սակայն նրա պատմությունն ունի նաև ցավալի կողմ։ Կարմիր գրքում ընդգրկված թռչունը կենդանաբանական այգի է տեղափոխվել ծանր վիճակում՝ կրակոցից վնասված։ Մասնագետների խնամքի շնորհիվ, սակայն, հնարավոր է եղել վերականգնել նրա առողջությունը։

Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված են նաև թշշան կարապներն ու սպիտակագլուխ անգղերը։ Վերջիններս բնության մեջ կարևոր դեր ունեն՝ սնվում են կենդանիների մնացորդներով և նպաստում շրջակա միջավայրի մաքրությանը։

«Ընդհանրապես, կենդանաբանական այգիների հիմնական գործառույթներից է վտանգված և անհետացող կենդանատեսակների կենդանի գենոֆոնդի պահպանումը։ Դրանք կենդանիների պահպանության և բազմացման կարևոր կենտրոններ են»,-ընդգծում է այգու փոխտնօրենը։

Այգում առանձնահատուկ նշանակություն ունի նաև ազնվացեղ եղջերուների պահպանությունը։ Հայաստանում բնությունից անհետացած այս տեսակի վերականգնման ծրագրում Երևանի կենդանաբանական այգին անցյալ տարվանից ընդգրկվել է որպես երկրորդ կենտրոն։

Ասլանյանը նշում է՝ Երևանի կենդանաբանական այգին այսպիսով իրականացնում է իր հիմնական գործառույթներից մեկը՝ աջակցում է բնապահպանական ծրագրերին, նպաստում անհետացող տեսակների բազմացմանը և դրանց վերարտադրության ու բնություն վերադարձի՝ ռեինտրոդուկցիայի ծրագրերին։

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. Ուկրաինա-ՌԴ հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ