Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14։00-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տարսոն» սրահում (Պապ թագավոր փողոց, 2 շենք) COP17-ի նախաշեմին WWF Հայաստանը հրավիրում է «Կենդանի մոլորակ» զեկույցի 2026 թվականի արդյունքների ներկայացման մամուլի ասուլիսին։

Ասուլիսի բանախոսներ՝ WWF-Հայաստան, տնօրեն Լևոն Աղասյան, WWF-Հայաստան, CBD COP17 Խորհրդատու Ալլա Ալեքսանյան, WWF-Հայաստան, բնապահպանության գծով ղեկավար Սևակ Բալոյան:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն զեկույցի հիմնական տվյալներն ու ուղերձները, ինչպես նաև առաջին անգամ կներկայացվի «Կենդանի մոլորակի ինդեքսի» 2026 թվականի արդյունքը։ WWF-Հայաստան, (+374) 55 63 31 97:

Հայերեն