Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։30-ին Խոր Վիրապ եկեղեցում կկայանա «Խոստում» համահայկական նախաձեռնության խաչերի աղոթքի արարողությունը. 5940 «Խոստում» խաչերն ուխտագնացությամբ անցել են արդեն 375-ից ավելի եկեղեցի և կիրակի հասնելու են Արարատի մարզի Խոր Վիրապ եկեղեցի։ Պատարագից անմիջապես հետո խաչերը աղոթքի կարգ կանցնեն։ Նախաձեռնության հիմնադիր Արմեն Ղազարյանն ու համահիմնադիրները ևս ներկա կլինեն և պատրաստակամ՝ հարցազրույց տալու։ Խաչերի մեջ աշխարհի բոլոր կողմերի հայկական սրբավայրերից քարերի մասնիկներ են դրված։ Հուլիսի 5-ից նրանք ուխտագնացությամբ շրջում են Հայաստանի եկեղեցիներով և յուրաքանչյուրում աղոթքի կարգ անցնում։

Ուխտագնացությունը շարունակվելու է մեկ տարի՝ մինչև 2027 թ-ի հուլիսի 5-ը։ 

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների տեղափոխումը Խոր Վիրապ կկազմակերպեն կազմակերպիչները։ նախապես պետք է գրել կամ զանգել և հաստատել մասնակցությունը։

Հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Աննա Քեշիշյան, 093 518373։

Հայերեն