Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր
1 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակում հին և տեխնիկապես մաշված ներածման բաշխիչ սարքավորումները և շքամուտքերի էլեկտրական լարերը փոխարինվում են նորերով։
Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը, կկանխարգելվեն վթարային իրավիճակները, բնակիչների համար առավել անվտանգ պայմաններ կապահովվեն, ինչպես նաև կվերականգնվի շքամուտքերի արտաքին տեսքը։