ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի բաշխիչ ենթակայանների մեծ մասում ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ։ 2026 թվականի շուրջ 46,7 միլիարդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հատուկ տեղ է հատկացվել թվով 27 բաշխիչ ենթակայանների վերանորոգման, հիմնանորոգման և ամբողջությամբ նոր էլեկտրատեխնիական սարքավորումներով վերազինման աշխատանքներին։ Ծրագրի նախագծային-նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 4 միլիարդ դրամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացրել է «Հայակական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ։ 

«Տեխնիկապես հնացած կամ մաշված էլեկտրատեխնիկական սարքավորումները, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորները և բջիջները, փոխարինվում են ժամանակակից սարքավորումներով։ՀԷՑ-ի մի շարք ենթակայաններում դեռևս շահագործվում են խորհրդային տարիների արտադրության սարքավորումներ։ Դրանց փուլային փոխարինումը ժամանակակից սարքավորումներով անհրաժեշտ է ենթակայանների տեխնիկական վիճակի բարելավման, վթարային անջատումների ռիսկերի նվազեցման, ինչպես նաև էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման համար»,- նշված է գրառման մեջ։

Վերակառուցվող ենթակայանների մեծ մասը, որոնք ապահովում են տասնյակ հազարավոր բաժանորդների էլեկտրամատակարարումը, գտնվում է Երևանում, իսկ մի քանիսը՝ հարակից մարզերում։ 

«Այս ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքները կարևոր նշանակություն ունեն մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի էլեկտրական բաշխիչ ցանցի թողունակության ընդլայնման և էլեկտրամատակարարման որակի բարելավման համար։Իրականացվող աշխատանքները կնպաստեն վթարային անջատումների քանակի և տևողության նվազեցմանը, վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակի կրճատմանը, լարման տատանումների նվազեցմանը և էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել բաշխիչ ցանցի տեխնիկական հնարավորությունները՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման աճը և ակտիվ կառուցապատման հետևանքով առաջացող լրացուցիչ բեռնվածությունը։ Ծրագրի իրականացման համար ՀԷՑ-ի բյուջեից հատկացվել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ»,- նշված է գրառման մեջ։

 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին