Անձնական տվյալներ՝ պարզ և հասկանալի Wildberries-ից

2 րոպեի ընթերցում

Wildberries-ը Հայաստանում գործարկել է անձնական տվյալների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին նվիրված հարթակ։ Պարզ և հասանելի ձևաչափով՝ օգտատերերը կարող են տեղեկանալ անձնական տվյալների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորության մասին, ծանոթանալ Wildberries-ի կողմից տրամադրվող՝ անձնական տվյալների մշակման նկատմամբ վերահսկողության գործիքներին, ինչպես նաև կապ հաստատել Wildberries-ի հետ անձնական տվյալների մշակման կարգին վերաբերող հարցերով։

privacy.wildberries.am հարթակում ներկայացված են անհրաժեշտ տեղեկություններ այն մասին, թե ինչպես է ընկերությունը Հայաստանում մշակում օգտատերերի տվյալները և ինչ սկզբունքներով է առաջնորդվում՝ ներկայացված կոնկրետ օրինակներով։ Ամբողջ տեղեկատվությունը կառուցակարգված է, իսկ անհրաժեշտ բաժինը կարելի է գտնել ընդամենը մի քանի քլիքով։

Հարկ է նշել, որ կայքում ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին։ Տեղեկատվությունը հասանելի է հայերեն և ռուսերեն լեզուներով։

«Մենք գործարկել ենք առանձին կայք, որտեղ մեր օգտատերերին հասանելի ձևաչափով ներկայացնում ենք, թե ինչպես ենք Wildberries-ում մշակում անձնական տվյալները։ Կայքը կօգնի օգտատերերին ավելի լավ կողմնորոշվել անձնական տվյալների մշակման հետ կապված հարցերում և անհրաժեշտության դեպքում արագ կապ հաստատել մեզ հետ», — նշել է Հայաստանում Wildberries-ի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Այսօր Wildberries-ը ոչ միայն մշտադիտարկում և արգելափակում է վնասաբեր կայքերն ու հավելվածները, ինչպես նաև կատարելագործում իր ծառայությունները, այլև ակտիվորեն նպաստում է կիբեռիրազեկվածության մշակույթի զարգացմանը գործունեության բոլոր երկրներում։

Ավելի վաղ ընկերությունը նմանատիպ կայքեր արդեն գործարկել էր, Ղրղզստանում, Բելառուսում, Ռուսաստանում և Ուզբեկստանում։

Հայերեն

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «թաղման նպաստի» տրամադրման կարգում . գումարը կուղղվի կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը