ՀԹՀԱ-ն անդրադարձել է թարգմանության միջազգային օրվան

1 րոպեի ընթերցում

Թարգմանության միջազգային օրվա առթիվ՝ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ) շնորհավորում է ոլորտի բոլոր մասնագետներին, որոնց ջանքերով  ապահովվում է անխափան ու որակյալ հաղորդակցություն հանրային և մասնավոր հատվածների, միջազգային կառույցների միջև։

Տարիներ շարունակ ասոցիացիան Թարգմանիչների միջազգային օրը նշանավորել է մասնագիտական քննարկումներով՝ «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը» և «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրերով պանելային քննարկումներով։ Այս նախաձեռնությունների նպատակն էր հրավիրել մասնավոր և հանրային հատվածների ներկայացուցիչների ուշադրությունը ճշգրիտ թարգմանության, որակի վերահսկման և էթիկական չափորոշիչների պահպանման վրա։ 

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան, որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։ Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։

Որակյալ և բարձրակարգ համընթաց թարգմանչական ծառայություններից օգտվելու կամ ՀԹՀԱ անդամ թարգմանիչների հետ կապ հաստատելու համար այցելեք www.targman.am։

Հայերեն Русский

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը Երևանում բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հունվարի 1-ից որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան