Հայաստան

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

3 րոպեի ընթերցում

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25- 27-ը  կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և գործընկեր ավտոդիլերների հետ մշակված հատուկ առաջարկները, որոնց շրջանակում այցելուները երեք օր շարունակ կկարողանան գտնել իրենց նախընտրած մեքենան և ձեռք բերել այն՝ առանց կանխավճարի։

MyCar.am-ում ներկայացված են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի առաջատար ավտոդիլերների առաջարկները։ Այս պահին հարթակում հասանելի են ավելի քան 80 ավտոդիլերի առաջարկներ, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչներ։

Հարթակի միջոցով մեքենա ընտրելու գործընթացը հնարավորինս պարզեցված է՝ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ։ Դրանք հնարավորություն են տալիս սահմանել ընտրության շրջանակը, համեմատել տարբեր մեքենաների առաջարկներն ու արժեքը և կողմնորոշվել գին-որակ հարաբերակցության մեջ՝ խնայելով ժամանակն ու հեշտացնելով վերջնական որոշում կայացնելու ընթացքը։

MyCar.am-ը զարգանում է նաև որպես մեքենաների վաճառքի հարթակ անհատների համար. այսօր յուրաքանչյուրը կարող է իր մեքենան վաճառել հարթակում՝ գրանցվելով և տեղադրելով համապատասխան հայտարարությունը։

Նշենք, որ ավտովարկերի պորտֆելի ծավալով Ամերիաբանկը շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը՝ շուկայի շուրջ 41% մասնաբաժնով (30.06.2026թ. դրությամբ)։

Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին ութ ամիսներին Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 43%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ Նույն ժամանակահատվածում, տարեվերջի համեմատ, բանկի ավտովարկերի պորտֆելն աճել է մոտ 40%-ով։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում