Խաղաղության պայմաններում Հայաստանի զբոսաշրջային ողջ պոտենցիալն օգտագործելու խոչընդոտներ չկան. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է արտահանման դիվերսիֆիկացման և զբոսաշրջության ոլորտի զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի զբոսաշրջային ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը։

«Մենք շարունակում ենք հետևողականորեն աշխատել մեր արտահանումների դիվերսիֆիկացման ուղղությամբ, և գործընթացն ընթանում է։ Արտահանումների մասին խոսելիս, հատկապես սեզոնային գյուղմթերքի և ընդհանրապես արտադրանքի, մենք միշտ պետք է նկատի ունենանք նաև զբոսաշրջությունը, որովհետև կոնկրետ բովանդակային իմաստով զբոսաշրջությունն էլ է այդ տեսանկյունից արտահանում։ Մարդը իր երկրի սուպերմարկետից պետք է միրգ կամ բանջարեղեն ձեռք բերի, գալիս է Հայաստան և այստեղ է ձեռք բերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ զբոսաշրջային հոսքերը հնարավորություն են տվել կառավարելի պահել իրավիճակը և արձանագրել դրական զարգացումներ։

«Պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ զբոսաշրջային հոսքերն այս տարի մեզ թույլ են տվել կառավարելի պահել իրավիճակը, և շատ լավ զարգացումներ ունենք զբոսաշրջության ոլորտում։ Մենք պետք է շարունակենք հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղության պայմաններում Հայաստանի զբոսաշրջային ամբողջ ներուժն օգտագործելու խոչընդոտներ չկան։

 «Հատկապես խաղաղության միջավայրում և խաղաղության պայմաններում կարծում եմ՝ Հայաստանի զբոսաշրջային ողջ պոտենցիալն օգտագործելու խոչընդոտներ չկան, և մենք այդ ուղղությամբ մեր աշխատանքը պետք է շարունակենք»,- նշել է նա։

Վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում Հայաստանի մասին հրապարակումներին՝ ընդգծելով զբոսաշրջիկների ակտիվությունը։ «Լավ լուրն այն է, որ սոցիալական ցանցերը և դրանցում մարդկանց ակտիվությունը, հատկապես այն մարդկանց ակտիվությունը, ովքեր իրենց համար բացահայտում են Հայաստանը, շատ ակտիվ զբաղված են Հայաստանի ներկայացմամբ»,- ասել է Փաշինյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելող զբոսաշրջիկներին՝ երկրի մասին իրենց հրապարակումների և ակտիվության համար։ «Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ զբոսաշրջիկներին ակտիվության համար և ասել, որ կառավարությունը տեսնում է այդ ակտիվությունը, գնահատում է և ուրախ է բոլորին հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում»,- հավելել է վարչապետը։

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան է եկել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ, որը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,8 տոկոսով։ Ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից։ Առաջին տասնյակ երկրների ցանկում են Չինաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Իտալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

Սևանի պահպանությունից մինչև միջազգային համագործակցություն․ ՇՄ նախարարը ներկայացրել է ակնկալիքները COP17-ից

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս