Հայաստան

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

2 րոպեի ընթերցում

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

Ucom-ն, արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։

Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաև հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  և ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։

«Ucom-ի համար կարևոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ և որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլև նոր փորձառություններ և շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաև Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։ 

Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների և ժամանակակից ժամանցային ձևաչափերի համադրմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում