Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Գերատեսչությունից նշում են, որ ընթացիկ սեզոնին ընկերությունը դեղձի մթերումն իրականացնում է 175 դրամ/կգ գնով։ Այս պահին արդեն մթերվել է շուրջ 2500 տոննա դեղձ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է մթերել 6,5-7 հազար տոննա։

Ընկերությունը տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 7 մլն միավոր պահածոյացված սննդամթերք և 5-7 մլն միավոր բնական հյութ։

 Ընկերությունն օգտվել է մթերման գործընթացն անխոչընդոտ ապահովելու նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրից։ Դեղձից բացի, ընկերությունը մթերում և վերամշակում է նաև սմբուկ, լոլիկ, խնձոր, սալոր և այլն։

Արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Իսրայել և Ղազախստան։ Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատակիցների թիվը հասնում է 100-ի։

 «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին և հյութերի ու պահածոների արտադրության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Արտադրանքը թողարկվում է Ararat, Armenium, Ararat Premium, Ararat Tea և Noah's Ark ապրանքանիշերի ներքո։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան