Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

«Այստեղ, և՛ Ձեր անձնական ներդրումը կա, և՛ դեսպանատան, և՛, իհարկե, ամենակարևորը՝ մեր երկու երկրների ղեկավարների մտերմիկ, ջերմ, անձնական հարաբերությունները: Մենք չենք կարող սա մոռանալ, որովհետև, իրականում, այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք, և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը» ,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022 թվականից հետո սկսված գործակցությունը անվտանգության և պաշտպանության բնագավառում:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմաշերտ և դինամիկ զարգացող համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում կարևոր է համարվել հատկապես պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության առաջմղումը, ինչպես նաև առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության լայն շրջանակին՝ ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը։ Նշվել է, որ համայնքների և տարածաշրջանների միջև ձևավորված կապերը կարևոր դեր ունեն երկու երկրների միջև գործընկերության խորացման, նոր նախաձեռնությունների ձևավորման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանն ու առկա ներուժի իրացման հնարավորություններին։

Հայերեն English Français Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ