Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է մնում 18 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, նույն օրվա դրությամբ Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 64 միլիոն 79 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա օգոստոսի վերջի դրությամբ բաց թողնված 154 միլիոն 800 հազար խմ-ի փոխարեն։

Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա հունվարից մինչ օգոստոսի վերջին օրն ընկած ժամանակահատվածում  Սևանա լիճ է տեղափոխվել 172 միլիոն 387 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 101 միլիոն 800 հազար խմ ջրի դիմաց։

Այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ նախորդ տարվա համեմատ Սևանա լճից ոռոգման նպատակներով պակաս է բաց թողնվել  90 միլին 721 հազար խմ ջուր։

Իսկ Արփա-Սևան թունելային ջրատարով նախորդ տարվա համեմատ Սևանա լիճ ավել  է տեղափոխվել 70 միլիոն 587 հազար խմ ջուր։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան