Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար. Երևանում ստորագրվեց համաձայնագիր

4 րոպեի ընթերցում

Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակներում համայնքային զարգացման համաձայնագրի ստորագրման արարողությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքվեց Համայնքային զարգացման համաձայնագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ Ջերմուկը, Սիսիանն  ու Վայքը ազդակիր համայնքներ են, որոնք տվյալ համաձայնագրի առաջին շահառուներն են։

«Համաձայնագրի կետերը ենթարկվել են երկարատև քննարկման, որովհետև փաստացի խոսքը երկարաժամկետ կտրվածքով ավելի քան 100 միլիոն դոլարի մասին է, որը «Լիդիան Արմենիա» ընկերությունը տալու է ազդակիր համայնքներին՝ յուրահանչյուր տարի հատկացնելով 9 միլիոն դոլար։ Հանքը սեպտեմբերից կսկսի աշխատել, և մենք ոսկու առաջին ձուլակտորը կունենանք այդ ամսին։ Այդ կերպ հանքարդյունաբերությունը կմեկնարկի ամբողջ ծավալով, և մենք կստանանք դրա արդյունքը»,- նշեց Պապոյանը։

Նախարարի հավաստամամբ՝ խոսքն այստեղ բավականին մեծ ներդրումային ծրագրի մասին է։ Պետությունն  ու մասնավոր հատվածն արդեն ավելի քան 750 միլիոն դոլար ներդրել են։

«Գնահատականների համաձայն՝ ամեն տարի նաև կունենանք ավելի քան 100 միլիոն դոլարի հարկային եկամուտներ։ Եթե ոսկու միջազգային գինը պահպանվի ներկայիս միջակայքում, ապա մեզ համար կլինի լավ, իսկ եթե բարձրանա՝ ավելի լավ։ Այս ծրագրի էությունն այն  է, որ պետությունը ոչ միայն «Լիդիան Արմենիա»-ից ստանալու է եկամուտներ հարկերի տեսքով, այլև պետությունը փայատեր է՝ տնօրինելով բաժնետոմսերի 12,5 տոկոսը, հետևաբար շահութի մի մասը կլինի պետությանը, ինչպես նաև ընկերությունը ՀՀ համայնքներին կհատկացնի 9 միլիոն դոլար, որպեսզի նրանք իրականացնեն սուբվենցիոն և այլ ծախսեր»,- ասաց նախարարը։

Պապոյանի տեղեկացմամբ՝ համաֆինանսավորվող սուբվենցիաները կտրամադրվեն, օրինակ, ճանապարհների ու ջրագծերի կառուցմանը, բայց նաև համայնքները կարող են իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք չեն ենթադրում սուբվենցիոն օժանդակություն։

«Այդ դեպքում ունենալու ենք խորհուրդ, որի կազմում կլինեն յոթ գործընկերներ, այդ թվում՝ Ջերմուկ, Վայք, Սիսիան համայնքների ղեկավարները։ Միասին քննարկելու են և որոշելու, թե որ ծրագիրն է իրականացվելու։ Ծրագրերն, անշուշտ, փոխելու են համայնքների դեմքը։ Խոսքն այստեղ նաև լրացուցիչ գումարների մասին է, որոնք նույնպես ուղղվելու են համայնքների զարգացմանը, և եթե դրանց որոշ մասն էլ իրականացվի սուբվենցիոն օժանդակությամբ, ապա գումարները կկրկնապատկվեն։ Մի քանի տարի անց մեր համայնքները կունենան բոլորովին այլ տեսք, ինչը տեղի կունենա մեծ ներդրումների շնորհիվ»,- ասաց Պապոյանը։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն իր հերթին նշեց, որ ստորագրված փաստաթուղթն ունի իրավաբանական ուժ, որի կազմումը պահանջել է երկարատև աշխատանք։

«Սա կարևոր ներդրում է մեր համայնքների համար, որոնք մեր գործընկերներն են և գտնվում են անմիջական ազդեցության տակ։ Մենք մինչ օրս սերտորեն աշխատել ենք համայնքների հետ, ինչը մեզ համար լինելու է շարունակական պարտավորություն։ 2027 թվականից սկսած՝ համայնքներին կհատկացնենք 9 միլիոն դոլար՝ հաշվի առնելով ոսկու գինը։ Փաստաթղթում կա նաև պարտավորություն, ըստ որի՝ հանքի անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերը ստանալու են վերոհիշյալ գումարի 20 տոկոսը, ինչը շատ կարևոր է։ Այս համագործակցությունը շարունակվելու է, պայմանագիրը կնքված է մինչև հանքի շահագործման ավարտը»,- ասաց Ալոյանը։

Նա հիշեցրեց, որ ամբողջ գործընթացում էական դերակատարություն է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարության գործընկերները նույնպես ներդրել են մեծ ջանքեր, որպեսզի համաձայնագիրը լինի ճիշտ կառուցվածքով, և համայքները շահեն տվյալ գործընթացից։

Հայերեն English Русский

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ

Դեսպանահավաքի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա Սահմանի «Ախուրիկ» անցակետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է մնում 18 սմ-ով

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանի և Չինաստանի նախագահները բանակցություններ են վարել Բիշքեկում․ ստորագրվել է 32 փաստաթուղթ

Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզուն հարվածների մասին

Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար. Երևանում ստորագրվեց համաձայնագիր