Հայաստան

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

9 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 29-ի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ նշանակված Սամվել Խարազյանը միջազգային կառույցներում երկարամյա աշխատանքի փորձ ունի։

Նա 2005–2022 թթ. գործունեություն է ծավալել Համաշխարհային բանկում, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, World Vision Հայաստան կազմակերպությունում, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում, ԱՄՆ/ՄԶԳ ծրագրերի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի կազմակերպությունում, Ասիական զարգացման բանկում և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում՝ զբաղեցնելով աշխատանքային խմբի ղեկավարի, ազգային և միջազգային փորձագետի, առողջապահության ֆինանսավորման փորձագետի, թիմի ղեկավարի, առողջապահության քաղաքականության և ֆինանսավորման խորհրդատուի, դասավանդողի և հետազոտական թիմի ղեկավարի պաշտոններ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Խարազյանի կենսագրությունը.

Ծնվել է  1973 թ. հունիսի 19-ին,  Երևան քաղաքում:

Ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը:

1991 – 1996 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման ֆակուլտետում:

2011-2018 թթ. պաշտպանել է թեկնածուական թեզ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում «ՀՀ առողջապահության համակարգի ֆինանսավորման կատարելագործումը ծրագրային բյուջետավորման միջոցով» թեմայով, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1996–1998 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998թ. հունիս-հոկտեմբերին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Պետական վարկերի, երաշխիքների և գրանտների վարչությունում, որպես պայմանագրային փորձագետ:

1998–2002թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ:

2000 – 2001թթ. աշխատել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակումԱռողջապահության ֆինանսավորման և ծառայությունների մատակարարման համակարգի վերանայումը ՀՀ-ում, որպես ազգային խորհրդատու:

2002–2014թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ:

2002–2003թթ. աշխատել է Օքսֆամ կազմակերպությունում՝ Համայնքային բժշկական ապահովագրության սխեմաների մշակման և ներդրման թիմում որպես Ֆինանսավորման փորձագետ

2005թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ԻնտրաՀելթ, ՆՕՎԱ, ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում՝ որպես դասավանդող, իրականացրել է Ֆինանսական մենեջմենթի դասընթացներ բժշկական կազմակերպությունների տնօրենների և հաշվապահների համար

2008-2009թթ-երին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունում որպես ազգային խորհրդատու հանդես է եկել Առողջապահության ազգային հաշիվների վերանայման հետ կապված ԱՊՀ, երկրների, Եվրոպայի և Մերձավոր Արևելյան երկրների ներկայացուցիչների աշխատանքային քննարկումներում՝ Շվեյցարիա, Մերձավոր Արևելք

2006–2009թթ.-երին ԱՄՆ/ՄԶԳ ԱԱՊԲ ծրագրի շրջանակներում որպես դասավանդող իրականացրել է Ազգային մակարդակով բժշկական կազմակերպությունների կառավարչական հմտությունների բարելավման դասընթացների անցկացում ՀՀ տարածքում գործող բոլոր բուժհիմնարկների ղեկավարների համար

2009-2010թթ-երին ԱՄՆ/ՄԶԳ ԱԱՊԲ ծրագրի շրջանակներում հանդես է եկել՝ ըստ գործունեության արդյունքների ֆինանսավորման ծրագրի ներդրման կոորդինատոր

2014–2016թթ. աշխատել է որպես Միջազգային խորհրդատու՝ Համաշխարհային բանկի ևՏաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագրի՝ ԱԱՊ օղակում միասնական՝ ըստ մարդաշնչի նորմատիվի ներդրման աջակցություն, տվյալների վերլուծություն և մոդելավորում ծրագրի ընթացքում

2016–2019թթ. աշխատել է որպես Միջազգային խորհրդատու Համաշխարհային բանկի ևՏաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագրի՝ ԱԱՊ օղակում գործունեության գնահատման վրա հիմնված ֆինանսավորման համակարգի գնահատման և ինտեգրման ծրագրի ընթացքում

2017–2018թթ. աշխատել է որպես միջազգային խորհրդատու, թիմի ղեկավար Management4health GmbH Տաջիկստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատում, Ասիական զարգացման բանկի կողմից տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ըստ հիվանդանոցային դեպքի ֆինանսավորման համակարգի ներդրման ծրագրի նախապատրաստման ընթացքում,

2019–2020թթ. աշխատել է որպես Առողջապահության ֆինանսավորման խորհրդատու՝ Համաշխարհային բանկ, Management4health GmbH Ղրղզստանի առողջապահության համակարգի մաստեր պլանի կազմման ընթացքում,

2020թ.օգոստոսից աշխատել է որպես Միջազգային խորհրդատու, թիմի ղեկավար՝ Ասիական զարգացման բանկի «Մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ինտեգրված ծառայություններ» ծրագիր, ըստ ավարտված դեպքի ֆինանսավորման համակարգի մշակում և ներդրում հիվանդանոցային օղակում ծրագրի ընթացքում

2021թ. մայիսից աշխատել է  որպես միջազգային խորհրդատու՝ Համաշխարհային բանկՏաջիկստանի առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում «Բժշկական ծառայությունների որակի բարելավում» ծրագիր ԱԱՊ ֆինանսավորման նորմատիվի բանաձևի բարելավում և ըստ կատարողականի գնահատման համակարգի մոդելի մշակման ընթացքում,

2021–2022թթ. աշխատել է Գլոբալ հիմնադրամ Տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրում, որպես անցումային փորձագետ

2023–2024թթ. աշխատել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աջակցման ծրագրում որպես թիմի ղեկավար, առողջապահության ֆինանսավորման փորձագետ

2023–2024թթ. աշխատել է Բիզնես և ռազմավարություն Եվրոպայում Թվինինգ ծրագրում որպես առողջապահության տնտեսագետ

2024–2025թթ. զբաղեցրել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը

2025-2026թթ. աշխատել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2005–2022 թթ. գործունեություն է ծավալել Համաշխարհային բանկում, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, World Vision Հայաստան կազմակերպությունում, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում, ԱՄՆ/ՄԶԳ ծրագրերի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի կազմակերպությունում, Ասիական զարգացման բանկում և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում՝ զբաղեցնելով աշխատանքային խմբի ղեկավարի, ազգային և միջազգային փորձագետի, առողջապահության ֆինանսավորման փորձագետի, թիմի ղեկավարի, առողջապահության քաղաքականության և ֆինանսավորման խորհրդատուի, դասավանդողի և հետազոտական թիմի ղեկավարի պաշտոններ։

Հանդիսանում է 30-ից ավելի գիտական հոդվածների, ազգային զեկույցների, վերլուծական հոդվածների հեղինակ և համահեղինակ, «Բժշկական կազմակերպությունների ֆինանսական կառավարում» ձեռնարկի հեղինակ է։ Հանդիսանում է նաև «Առողջապահության Տնտեսագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ։

Ամուսնացած է ունի մեկ որդի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում