Աշխարհ

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի

Նեպալի և Չինաստանի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 579-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)՝ հղում անելով Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային մարմնին։  

«Օգոստոսի 28-ի դրությամբ՝ Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 579-ի, իսկ անհետ կորածների թիվը՝ 1924-ի»,-նշել է հեռուստատեսությունը։

Տիբեթում հաստատվել է 5 հոգու մահը, անհետ կորած է 558 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում