Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

2 րոպեի ընթերցում

Սլովակիան որոշում է կայացրել միանալ ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» (Eastern Sentry) գործողությանը՝ դաշինքի արևելյան թևի օդային տարածքի պաշտպանության նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Շնորհակալություն եմ հայտնում Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակին և կառավարությանը՝ ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը սլովակ զինծառայողների մասնակցությանը հավանություն տալու համար: Նրանք կտեղակայվեն Լեհաստանում և Ռումինիայում, կիրականացնեն օդային տարածքի հսկողություն և աջակցություն ցույց կտան դաշինքի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգին», - գրել է Կոսինյակ-Կամիշը X-ում:

Նախարարը հավելել է, որ սա կարևոր ներդրում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության գործում և ապացույց այն բանի, որ «դաշնակիցների համերաշխությունը վերածվում է իրական գործողությունների»։

2025 թ. սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան թևի օդային տարածքի պաշտպանության «Արևելյան ժամապահ» գործողության մեկնարկի մասին: Գործողությունը դարձել է ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակներում կայացած խորհրդակցությունների արդյունքը, որոնք սկսվել էին սեպտեմբերի 10-ին Վարշավայի խնդրանքով՝ Ուկրաինային ուղղված հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ:

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան