«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի լիմոնադի արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ արտադրամասում չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկման և ընթացիկ վերանորոգման, արտադրական տարածքների մաքրման, լվացման ու ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքներ։

Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքների կառուցվածքային և հիգիենիկ վիճակի մասով։ Մասնավորապես, հատակների և պատերի մակերեսները չեն համապատասխանել լվացման և ախտահանման համար սահմանված պահանջներին, առաստաղը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ դռները չեն համապատասխանել սահմանված հիգիենիկ չափանիշներին։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, գույքի, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մասով ևս արձանագրվել են պահանջների խախտումներ․ չեն իրականացվել դրանց պատշաճ մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքները, իսկ օգտագործվող որոշ նյութեր և սարքավորումներ չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին։

Արձանագրված խախտումների հիմքով «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

ՍԱՏՄ-ի կողմից սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Հայերեն

Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը