Աշխարհ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել: Հարյուրավոր զբոսաշրջիկներ, աշխատողներ և այլ անձինք անհետ կորած են: Ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել գյուղերին և ենթակառուցվածքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Նեպալ-Չինաստան սահմանին մեծ ավերածություններ են գրանցվել: Ըստ իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է մեծապես աճել: Ամենաշատը տուժել են Ռասուվայի և Նուվակոտի շրջանները: Փլուզվել են շենքեր, ճանապարհներ և կամուրջներ: Վնասը ահռելի չափերի է հասել:

Նեպալի բանակը 88 մարդու է փրկել: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ուղղաթիռներ, որոնք, սակայն ջրի բարձր մակարդակի պատճառով դժվարությամբ են կարողանում վայրէջք կատարել:

Ջրհեղեղից մեծապես տուժել է նաև Տիբեթը: Գիրոնգի նավահանգստում սողանք է տեղի ունեցել: Կան անհետ կորածներ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրահանգել է որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներ իրականացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրացի: Նրանց թվում են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ:

Նեպալի արտգործնախարարը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը ձնահյուս է առաջացրել, ինչն էլ հանգեցրել է ջրհեղեղի: Ըստ այլ վարկածի՝ ջրհեղեղի պատճառը ձնհալքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում