Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել
1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 25-ին երկու կողոպտիչներ չորս զույգ շքեղ ժամացույցներ են գողացել Տոկիոյի Նականոյի շրջանի խանութից։ Ժամացույցների արժեքը գնահատվում է 200 միլիոն իեն (մոտավորապես 1,25 միլիոն դոլար)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ կողոպուտը տևել է ընդամենը 10 վայրկյան։ Խանութի աշխատողները փորձել են հետապնդել ավազակներին, բայց նրանց հաջողվել է փախչել՝ օգտագործելով էլեկտրական մոտոցիկլ։ Ոստիկանությունը որոնում է կողոպտիչներին։