Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 377 հազար դրամ է:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի օգոստոսի 25-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:

Առ այսօր Տավուշի մարզի Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ 16 հողատարածքները՝  

1.      Անկախության փողոց թիվ 1/61 հասցեում գտնվող՝ 201.6 քմ մակերեսով հողամասը,

2.      Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը, 

3.      Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,

4.      Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,

5.      Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,

6.      Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,

7.      Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,

8.      Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,

9.      Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,

10.  Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,

11.  Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը, 

12.  Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

13.  Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,

14.  Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,

15.  Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը,

16.  Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Հայերեն

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն