Աշխարհ

Ճապոնիայում Տակաիչիի վարչակազմի օրոք առաջին անգամ մահապատիժ են իրագործել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում Տակաիչիի վարչակազմի օրոք առաջին անգամ մահապատիժ են իրագործել

Ճապոնիայում օգոստոսի 21-ին մահվան դատավճիռ է ի կատար  ածվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության՝ մահապատիժն ի կատար ածելու որոշումը ստորագրվել է հանգամանալից քննարկումներից հետո: Պատժի առավելագույն միջոցը  կիրառվել է  տղամարդու նկատմամբ, որը 2009 թվականին դիտավորյալ հրկիզել է Օսակայի խաղային ավտոմատների սրահը, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ

Սա առաջին մահվան դատավճիռն է, որի կատարման հրամանն արդարադատության նախարարը ստորագրել է 2025 թ. աշնանը Սանաե Տակաիչիի կառավարության ձևավորումից ի վեր։ Նաև սա Ճապոնիայում առաջին մահապատիժն է, որն ի կատար է ածվել 2025 թ. ամռանից ի վեր։

Ճապոնիայում մահապատիժներն իրականացվում են կախաղանի միջոցով։ Կառավարության կողմից 2025 թվականին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ երկրի բնակիչների ավելի քան 80%-ը կողմ է մահապատժի պահպանմանը։ Ճապոնիայում դրա վերացման օգտին է հանդես գալիս հարցման մասնակիցների միայն 16,5%-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում