Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, իսկ մահացության դեպքերինը՝ 2476-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 103 նոր դեպք, մահվան 35 և ապաքինման 24 դեպք։ Արդյունքում՝ համաճարակի սկզբից ի վեր՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5208-ի, իսկ մահացածների թիվը՝ 2476-ի», - նշված է ԿԴՀ Հանրային առողջության ազգային ինստիտուտը ամենօրյա զեկույցում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ավելի վաղ հայտարարել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը կստանա Էբոլայի դեմ «Էրվեբո» պատվաստանյութի 70 000 չափաբաժին՝ բուժաշխատողներին պաշտպանելու և կլինիկական փորձարկումներ իրականացնելու նպատակով։

Մայիսի 15-ին հայտարարված Էբոլայի բռնկումը տարբերվում է նախկին բռնկումների մեծ մասից, քանի որ վարակի նոր շտամի՝ «Բունդիբուգյոյի» դեմ չկան հաստատված պատվաստանյութեր կամ բուժման միջոցներ։

 

 

 

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար