Աշխարհ

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

1 րոպեի ընթերցում

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Ռումինական F-16 կործանիչը Սև ծովում, բնական գազի հանքավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ծովային անօդաչու սարք։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցեն։

«Առափնյա պահպանության ծառայությունը ահազանգել է՝ անօդաչու սարքը նկատելով Ռումինիայի տնտեսական գոտում՝ Սև ծովի այն հատվածի մոտակայքում, որտեղ ընթանում են բնական գազի արդյունահանման ապագա հարթակի կառուցման աշխատանքներ։,- ասել է Միրուցեն։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին։ Նա հավելել է, որ կործանիչը գործել է ճիշտ ժամանակին, քանի որ անհրաժեշտ էր պաշտպանել ծովային հարթակի վրա աշխատողների կյանքը։ Այնտեղ ներկայումս հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Նախատեսվում է, որ հանքավայրը շահագործման կհանձնվի 2027 թվականին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում