Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին, որը կալանավորված է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն հրապարակելու մեղադրանքով, թույլատրել են տեսակցել անչափահաս դստեր հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը, քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է 2026 թվականից հուլիսի 9-ին։ Քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Վերջին օրերին Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները պարբերաբար բարձրաձայնում էին, որ նախաքննական մարմինն արգելել է կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին տեսակցել իր անչափահաս դստեր հետ։