Աշխարհ

Ճապոնիայում հեղեղները 6 մարդու կյանք են խլել, երթևեկությունը կաթվածահար է եղել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հեղեղները 6 մարդու կյանք են խլել, երթևեկությունը կաթվածահար է եղել

Ճապոնիայի արևելքում տեղատարափ անձրևների հետևանքով 6 մարդ է զոհվել։ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը Տոկիոյից ոչ հեռու գտնվող Չիբայի պրեֆեկտուրայի մեծ մասում հայտարարել է տեղումների ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Չիբա, Իչիկավա և մի շարք այլ քաղաքներում մարդկանց կոչ է արվել անմիջապես անվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Ամբողջ պրեֆեկտուրայում ճանապարհները հեղեղվել են՝ առաջացնելով խցանումներ։

Օդերևութաբանական վարչությունը նաև սողանքների վտանգի 5-րդ մակարդակ է հայտարարել պրեֆեկտուրայի մի քանի շրջանում։

Ըստ Հրդեհների և աղետների կառավարման վարչության՝ Չիբայի և Իբարակիի պրեֆեկտուրաներում ավելի քան 400 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել, սակայն օգոստոսի 14-ի առավոտյան տարհանման հրահանգը պահպանվել է միայն Չիբայի պրեֆեկտուրայում շուրջ 100 000 մարդու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում