Պուտինն առաջին անգամ այցելել է Իտուրուպ կղզի, որը Ճապոնիան իր տարածքի մաս է համարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կուրիլյան կղզեխմբի մեջ մտնող Իտուրուպ կղզի, որը Ճապոնիան համարում է իր տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ռուսական լրատվամիջոցները այցի մասին հայտնել են օգոստոսի 13-ին՝ Կուրիլյան կղզիների հարակից շրջանում խոշոր ռազմածովային զորավարժություններից և Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումից մեկ օր անց։

Մոսկվան և Տոկիոն երբևէ չեն ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմը պաշտոնապես ավարտող խաղաղության պայմանագիր։ Դրա հիմնական խոչընդոտը կղզիների նկատմամբ տարածքային չլուծված վեճն է։ Այդ կղզիները Ճապոնիայում անվանում են «Հյուսիսային տարածքներ»։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ սա Պուտինի առաջին այցն է Կուրիլյան կղզիներ։ Մինչ այդ Ռուսաստանի պետության և կառավարության ղեկավարները Կուրիլյան կղզիներ այցելել էին ընդհանուր առմամբ հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը կղզիներ է այցելել չորս անգամ՝ 2010 թվականին՝ որպես ՌԴ նախագահ, իսկ 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես Ռուսաստանի վարչապետ։ 2021 թվականին Իտուրուպ կղզի է այցելել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Պուտինն այցելել է Իտուրուպում գտնվող «Յասնի» ձկնավերամշակման գործարան։

Գործարանում Պուտինին պատմել են ձկնորսության և ձկների միգրացիոն վարքագծի, նաև տեղեկացրել են, որ այս շրջանում Կուրիլյան կղզիների ջրերը լի են թունայով։ Այցի ընթացքում Պուտինը հանդիպել է նաև Իտուրուպի բնակիչների հետ։

Պուտինը Իտուրուպ է ժամանել Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցելուց հետո։ Նա զորավարժություններին հետևել է «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավից, որից հետո նույն նավի վրա խորհրդակցություններ է անցկացրել։

Այցը հաջորդել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակմանը Կորեական թերակղզու արևելյան ափերի մոտ գտնվող ջրերի ուղղությամբ։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ խոշոր ռազմական զորավարժություններից օրեր առաջ։ Փհենյանը տևական ժամանակ է՝ դատապարտում է այդ զորավարժությունների անցկացումը։

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել