Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում գտնվող «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։

Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։

Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։

 

Հայերեն العربية English فارسی Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն