Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

Ucom-ը շարունակաբար զարգացնում է իր ծառայություններն ու ցանցային հնարավորությունները` բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելու նպատակով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Այս պահին Ucom-ի ռոումինգ ծառայությունները հասանելի են աշխարհի 167 երկրի 327 օպերատորների ցանցերում։ Ընկերությունը շարունակաբար ընդլայնում է նաև միջազգային 5G ռոումինգի աշխարհագրությունը․ Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են օգտվել գերարագ 5G կապից 62 երկրի 96 օպերատորների ցանցերում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում։          

2026 թվականի երկրորդ եռամսյակում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվը, առաջին եռամսյակի համեմատ, աճել է 29 տոկոսով, իսկ նրանց օգտագործած բջջային ինտերնետի ծավալը՝ 26 տոկոսով։ Միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Ucom-ի բաժանորդները Հայաստանից դուրս գտնվելիս օգտագործել են շուրջ 50 հազար ԳԲ բջջային ինտերնետ։

Ռոումինգ ծառայությունների օգտագործման աճին զուգահեռ Ucom-ն իր բաժանորդներին առաջարկում է տարբեր ծավալների uTravel ինտերնետ փաթեթներ ռոումինգում։ Մինչև սեպտեմբերի 30-ը uTravel 4 ԳԲ փաթեթից սկսած ցանկացած փաթեթ ակտիվացնելիս բաժանորդները կստանան էլ ավելի շատ ինտերնետ նույն գնով՝ 4 ԳԲ փաթեթի դեպքում բաժանորդները կստանան 4,5 ԳԲ, 6 ԳԲ-ի դեպքում՝ 7,5 ԳԲ, 9 ԳԲ-ի դեպքում՝ 10 ԳԲ համապատասխանաբար 4500, 6500 և 9500 դրամ արժեքով։

uTravel փաթեթները հասանելի են Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Ալբանիայում, Թունիսում և մի շարք այլ ուղղություններում։

«Այսօր բաժանորդների համար կարևոր է պահպանել արագ և հուսալի կապը՝ անկախ նրանից՝ Հայաստանում են, թե արտերկրում։ Ռոումինգի օգտագործման աճը ցույց է տալիս, որ բջջային ինտերնետն արդեն ճանապարհորդության անբաժանելի մասն է դարձել։ Մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր միջազգային գործընկերային ցանցը, զարգացնում 5G ռոումինգի աշխարհագրությունը և առաջարկում այնպիսի լուծումներ, որոնք արտերկրում կապից օգտվելը դարձնում են պարզ, հարմար և կանխատեսելի»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uTravel փաթեթները ատիվացնելու համար  անհրաժեշտ է հավաքել *121# և ընտրել նախընտրելի փաթեթը:

Ucom-ի լայնածավալ և բարձրորակ ցանցը շարունակում է արժանանալ նաև միջազգային գործընկեր օպերատորների և Հայաստան ժամանող նրանց բաժանորդների վստահությանը։ Արդյունքում՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում Ucom-ի ցանցից օգտվող արտասահմանցի այցելուների թիվը, առաջին եռամսյակի համեմատ, աճել է 54 տոկոսով, իսկ նրանց օգտագործած բջջային ինտերնետի ծավալը՝ 93 տոկոսով։ Ucom-ի 5G ցանցն արդեն հասանելի է երկրի բնակչության 94․6 տոկոսին՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերն ու գրեթե բոլոր քաղաքները, բացառությամբ՝ Դաստակերտի։

Հիշեցնենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121#։ 

Հայերեն English Русский

9-րդ գումարման ԱԺ-ում կգործի 12 մշտական հանձնաժողով

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. Ֆիդան

Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում

Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

Խաղողօրհնեք Արենիում․ գինու զբոսաշրջության զարգացման հնարավորությունները համայնքում

ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոն

Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները