Փրկարարները «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերել են մոլորված օտարերկրյա զբոսաշրջիկներին
1 րոպեի ընթերցում

Փրկարարները «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հայտնաբերել են մոլորված երկու օտարերկրյա զբոսաշրջիկների։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օգոստոսի 7-ին՝ ժամը 15։54-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ազգային պարկի տարածքում երկու քաղաքացի մոլորվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։