Աշխարհ

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

Առնվազն 4 622 տուն է վնասվել Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Վերջին տվյալներով՝ 8 հազարից ավելի մարդ մնում է տարհանման կենտրոններում։ Դրանք կազմակերպված են 21 բնակավայրերի 206 վայրերում։

Զոհված է համարվում 38 մարդ։ Տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է։

Հուլիսի 28-ին երկրում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է վերջին տարիների ամենաուժգիններից մեկը։ Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին բացի փրկարարական ծառայություններից մասնակցում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մոտ 4,6 հազար մարտիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում