Մեծ Բրիտանիան հայտնել է Օմանի ափերից 11 կմ հեռավորության վրա հարվածների ենթարկված լցանավի մասին
1 րոպեի ընթերցում

Օմանի ափերից 11 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում լցանավ է հարվածների ենթարկվել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների կենտրոնը (UKMTO)։
«UKMTO-ն հաղորդումներ է ստացել Օմանի Լիմա քաղաքից 11 կմ արևելք ընկած հատվածում առևտրային նավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ հաղորդումների՝ լցանավը խոցվել է արկով, ինչի հետևանքով վնասվել է մեքենայական բաժանմունքը։ Իշխանությունները հետաքննություն են իրականացնում»,-ասվում է բրիտանական համակարգող կենտրոնի հայտարարության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский