Պակիստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Պակիստանը հաստատել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են՝ չնայած Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական ​​գործողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնում  են միջազգային լրատվամիջոցները։

«Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու նպատակով»,- Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում նշել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։

Նա նշել է, որ Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ երկու կողմերին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին վերադարձնելու ուղղությամբ։

Խոսնակը նաև շեշտել է, որ Պարսից ծոցում անվտանգային իրավիճակը մնում է «անկայուն»՝ չնայած վերջին օրերին տիրող հարաբերական հանգստությանը, հավելելով, որ Պակիստանը կարծում է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին։

Նրա խոսքով՝ Պակիստանը ողջունում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական գործողությունների դադարեցման և երկխոսության վերսկսման ջանքերը՝ հավելելով, որ Իսլամաբադը կշարունակի իր դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։

Հայերեն Русский

Հորդառատ անձրևները Չինաստանում հանգեցրել են ավելի քան 46 հազար մարդու տարհանման

Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի

Շոգը և անձրևների բացակայությունը հնարավորություն չեն տալիս մարել անտառային հրդեհները Կանադայի արևմուտքում

Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը

Պատրաստ ենք տալ իրանական կողմին հուզող բոլոր հարցերի պատասխանները. ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ TRIPP նախագծին

Հայաստանի կառավարությունն ավարտեց գործունեությունը ներկայիս կազմով. հայտնի են առաջիկա անելիքները

Նազելի Բաղդասարյանն ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

ԱՄՆ-ի հակահրթիռները միայն մեկ ամիս կբավարարեն Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների համար

«Վարչաֆեսթ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 100 բենդ. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ