Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի հուլիսի 20-25-ը պաշտոնական այցով գտնվել է Թաիլանդի Թագավորությունում(Բանգկոկ)՝ Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից, այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեությունն ու վերահսկողության հիմնական ուղղությունները, իսկ թաիլանդական կողմը՝ սպառողների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու առկա մարտահրավերները։

Կողմերը քննարկել են վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործման, մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

Այցի կարևոր արդյունքներից էր Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի առաջարկը՝ նախաձեռնելու ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և OCPB-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց։ Քննարկվել է նաև թաիլանդական կողմի հնարավոր այցը Հայաստան՝ համագործակցության հետագա զարգացման նպատակով։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով արտադրանքի անվտանգության, շուկայի ոլորտներում միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Հայերեն English Español فارسی Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով