«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Սարգիս Գրիգորյանի «Երազանքի գոլը» երկրորդ տեղում է։ Տիգրանը մի մեծ երազանք ունի. նա ցանկանում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ և իր հաղթական գոլը խփել լեփ-լեցուն մարզադաշտում։ Եվ երբ նրան ու դպրոցի մյուս աշակերտներին նման հնարավորություն է տրվում, թվում է՝ երազանքն ուր որ է կկատարվի։ Սակայն իրական պայքարը ոչ թե խաղադաշտում է, այլ դրանից դուրս։ Մինչ գլխավոր մրցանակին հասնելը Տիգրանն ու իր ընկերները ստիպված են հաղթահարել ներքին տարաձայնությունները, դիմակայել սեփական  վախերին և հասկանալ ամենակարևորը՝ ինչպես դառնալ իսկական թիմ։ Կկարողանան արդյոք ֆուտբոլիստները միասին գտնել հաղթանակի բանաձևը և մեկնել Եվրոպա, թե՞ ստիպված կլինեն ճանապարհի հենց սկզբում հրաժեշտ տալ իրենց երազանքին. չէ՞ որ կան արժեքներ, որոնք ավելի կարևոր են, քան հաղթանակի բերկրանքը:

«Լավագույն հեքիաթներ Ուլիկը» երրորդ հորիզոնականում է։ Հայկական մանկական գրականության ամենասիրված և լավագույն պատմություններից մեկը Հովհաննես Թումանյանի մշակած «Սևուկ ուլիկը» հեքիաթն է։ Այն սովորեցնում է երեխաներին լսել և հնազանդ լինել մեծերին՝ խուսափելու վտանգներից։

Կատարինա Մացուրովայի «Էդին սովորում է թռչել» չորրորդ տեղում է։ Եթե չես կարողանում թռչել, գուցե վազելու հարցո՞ւմ ես անգերազանցելի։ Իսկ գուցե արժե լողա՞լ փորձել։ Սա զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես թվացյալ թերությունը կարող է Ձեզ յուրահատուկ ու անկրկնելի դարձնել։ Դուք հաստատ կգնահատեք Էռնեստ անունով արջուկի հնարամտությունն ու ջանքերը՝ օգնելու ընկերոջը՝ Էդիին՝ բացահայտելու իր կարողությունները։

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն հինգերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Մարտեն Ուինքլերի և Էլիզա Մալանի «Փոքրիկ տղան, որը կորցրել էր քունը» վեցերորդն է։ Արդեն ուշ է, բայց Մարտենը քնել չի կարողանում։ Մարտենի թավշյա խաղալիք հովազը մռլտում է և խոսում նրա հետ։ Արդյո՞ք նա լավ խորհուրդներ է տալիս քնելու համար։

Լուն Ուշի «Լիլիի կախարդական կոշիկները առեղծվածային արհեստանոցը» յոթերորդ տեղում է։ «Լիլիի կախարդական կոշիկները» մի պատմություն է, որտեղ կախարդանքն սկսվում է հենց առաջին էջից։ Սա գիրք է ընկերության, երազանքների ու փոքրիկ հրաշքների մասին, որը երեխաներին կտանի դեպի գունավոր ու կախարդական մի աշխարհ։

Սմիրթի Հոլզի և Լյուսի Ֆլեմինգի «Բվիկի և նրա բնի մասին» գիրքը ութերորդ տեղում է։ Բվիկը տնակյաց թռչուն է. մթություն, ցուրտ ու անձրև չի սիրում և նախընտրում է իր բնի մեջ մնալ։ Բնում հարմար է, տաք ու ապահով: Բայց երբ Բվիկը հանդիպում է Մոմո մկնիկին, ստիպված է լինում անսպասելի փորձության ենթարկվել: Կարո՞ղ է նա իր մեջ ուժ գտնել և հեռանալ բնից… Ահա հուզիչ մի պատմություն ընկերության, սեփական վախերը հաղթահարելու և թևեր առնել թռչելու մասին:

Արթուր Կոնան Դոյլի  «Շեռլոք Հոլմսի առաջին արկածը Ուրվանկար կարմիրով» իններորդ տեղում է։ Օտարերկրացի տղամարդու առեղծվածային սպանությունը ցնցում է Լոնդոնը, և առաջին անգամ ասպարեզում հայտնվում է հանցագործությունների բացահայտման անգերազանցելի վարպետը` Շեռլոք Հոլմսը։ Ո՞րն է ի վերջո այս սպանության դրդապատճառը․ վիճաբանություն, կողոպուտ, թե՛ հեռավոր անցյալից եկող թշնամանք ու վրեժ։ Իր հանճարի և արտածումներ կատարելու աներևակայելի ունակության շնորհիվ Շեռլոքը նորաթուխ ընկերոջ` բժիշկ Վաթսոնի հետ թափանցում է անցյալի խորքը՝ դաժան սպանության «կարմիր ուրվանկարն» ամբողջացնելու։

Տասներորդ տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք ՀրատՔանակ
10

Հայկ Աջապահյան,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի322
2+1

Սարգիս Գրիգորյան,

 «Երազանքի գոլը»

Դավինչի152
3+1

«Լավագույն հեքիաթներ․

 Ուլիկը»

Դավինչի119
4Նոր

Կատարինա Մացուրովա,

 «Էդին սովորում է թռչել»

Զանգակ107
5*

Գրիմ Եղբայրներ,

 «Հեքիաթներ»

Բուկինիստ102
6Նոր

Մարտեն Ուինքլեր, Էլիզա Մալան,

 «Փոքրիկ տղան, որը կորցրել էր քունը»

Զանգակ98
7-2

Լուն Ուշ,

«Լիլիի կախարդական կոշիկները․ առեղծվածային արհեստանոցը»

Դավինչի98
8Նոր

Սմիրթի Հոլզի,

Լյուսի Ֆլեմինգ,

 «Բվիկի և նրա բնի մասին»

Զանգակ85
9Նոր

Արթուր Կոնան Դոյլ,

«Շեռլոք Հոլմսի առաջին արկածը․ Ուրվանկար կարմիրով»

Զանգակ81
100«Շաղգամը»Բուկինիստ73
Հայերեն

Հակոբ Ղաղանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը