«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ միջպետական ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ՝ Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ճանապարհային դեպարտամենտից՝ մանրամասնելով, որ նորոգվող ճանխպարհի երկարությունը մոտ 13,4 կմ է։
Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։
Կարդացեք հոդվածը` Русский