Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Դատախազների միջազգային ասոցիացիայի 2026 թվականի հուլիսյան մասնագիտական պարբերականում (IAP News, №101) հրապարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հեղինակած «Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով քննության մարտավարության առանձնահատկությունները» խորագրով հոդվածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հոդվածում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության գործերով ձևավորված իրավական կարգավորումներն ու քննչական պրակտիկան, ինչպես նաև այդ բնույթի քրեական վարույթների արդյունավետ իրականացմանն ուղղված մոտեցումները։

Աննա Վարդապետյանն, անդրադառնալով վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին, ներկայացրել է ընտանեկան և կենցաղային բռնության գործերով միասնական քննչական պրակտիկայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝ բռնության կրկնության ռիսկերի վաղ գնահատման, տուժողակենտրոն մոտեցման, երեխաների լավագույն շահի պաշտպանության, ինչպես նաև ապացույցների արդյունավետ հավաքագրման և տարբեր պետական մարմինների միջև համակարգված համագործակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում